Գլխավոր
Անոթային վիրաբուժություն
Անոթային վիրաբուժություն

Ղեկավար՝ Տիգրան Լևի Սուլթանյան, բ․գ․դ․

Անոթային վիրաբուժության կլինիկան գործում է 1994թ․-ից։ Այն հանդիսանում է ԵՊԲՀ անոթային վիրաբուժության ամբիոնի ուսումնական բազա` ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների համար։ Անոթային վիրաբուժության կլինիկան ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ՝ գիտական աշխատանքների, ուսումնական ձեռնարկների հրապարակում և այլն։ Անոթային վիրաբուժության կլինիկայում կատարվում են անոթային պաթոլոգիաների ախտորոշում, ամբուլատոր և ստացիոնար բուժում:

Կլինիկայում կատարվում են հետևյալ վիրահատական միջամտությունները`

  • Որովայնային աորտայի, բրախիոցեֆալ և պերիֆերիկ զարկերակների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
  • Էնդարտերէկտոմիա,
  • Սիմպաթէկտոմիա,
  • Թրոմբէկտոմիա,
  • Կրոսսէկտոմիա,
  • Վենէկտոմիա,
  • Էնդովենոզ լազերային կոագուլյացիա,
  • Կավա-ֆիլտրի տեղադրում,
  • Մալֆորմացիաների լիկվիդացիաներ,
  • Պարաաորտալ նորագոյացությունների հեռացում,
  • Զարկերակ-երակային խուղակի ձևավորում,
  • Ամպուտացիաներ,
  • Դիաբետիկ ոտնաթաթի կոնսերվատիվ բուժում: